Զամբյուղ

Գաղտնիության քաղաքականություն

Ինչպե՞ս ենք մենք հավաքագրում տեղեկություններ: 

Մենք Ձեզանից տեղեկություններ ենք հավաքագրում, երբ Դուք 

  • լրացնում եք մեր կայքում տեղադրված հայտերը, 

  • հաժանորդագրվում եք նորություններին, 

  • լրացնում եք «Հետադարձ կապ» ձևը, 

  • այցելում եք մեր կայք: 

Նշված միջոցներով ստացված տեղեկությունները համարվում են անձնական տվյալներ: Անձնական տվյալները հասանելի են դառնում այն պահից, երբ դուք կատարում եք վերոնշյալ գործողությունները: IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումն ինքնաշխատ կատարվում է այն պահին, երբ Դուք այցելում եք մեր կայք: 

Ի՞նչ նպատակով կարող ենք օգտագործել Ձեր տվյալները:
Ձեզնից հավաքագրված տվյալները մենք կարող ենք օգտագործել հետևյալ նպատակներով. 
 

  • ինքնության հաստատում,  

  • կապի հաստատում, 

  • սպասարկման որակի բարձրացում, 

  • թիրախավորված գովազդի տեղադրում,  

  • կայքը բարելավում և ներքին գործնական նպատակներ, 

  • պայմանների կամ դրույթների փոփոխության մասին տեղեկացում: 

 

Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները: 

Ձեր անձնական տվյալները պաշտպանված ցանցերում են և հասանելի են միայն սահմանափակ քանակի մարդկանց, որոնք նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը: 

Մենք օգտագործում ենք «Cookie»-ները հետևյալ նպատակներով. 

  • օգտագործողների նախընտրությունները հասկանալու և հետագա այցելությունների արդյունավետությունը ապահովելու համար, 

  • գովազդի պատմությանը հետևելու համար, 

  • կայքի բարելավմանն ուղղված նոր գործիքների մշակման, գործածության, այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման համար: 

 

Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց 

Մենք չենք վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Կայքի աշխատանքներն իրականացնող մեր գործընկերները և այլ անձինք, ովքեր աջակցում են մեզ կայքի շահագործման, գործունեության իրականացման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Մենք կարող ենք նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ ելնելով կայքի քաղաքականության կիրառման, մեր կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից: 

Այնուամենայնիվ, հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:  

Փոփոխություններ Գաղտնիության քաղաքականության մեջ 

Մենք իրավունք ունենք ցանկացած պահի առանց նախապես տեղեկացնելու միակողմանիորեն փոփոխելու Գաղտնիության քաղաքականությունը, որը հրապարակվում է կայքում և նման փոփոխությունից հետո Կայքից օգտվելու դեպքում Դուք ինքնաբերաբար համաձայնում եք փոփոխված տարբերակին: 

Բաժանորդագրվիր մեր նորություններին