Զամբյուղ

Մենք ու մեր Զանգակը

Երբ հարցնում են՝ որտե՞ղ ես աշխատում, պատասխանում ես՝ ԶԱՆԳԱԿՈՒՄ: Հետո հարցնում են՝ իսկ որտե՞ղ կուզեիր աշխատել, պատասխանում ես՝ ԶԱՆԳԱԿՈՒՄ:

Խմբագիր Նունիկ Ավետիսյանի այս խոսքերը գտանք նկարազարդող ու ձևավորող Նելլի Ադամյանի նոթատետրում: Զանգակցիները կյանք են: Նելլին գրի է առել այն ամենը, ինչ զգում է «Զանգակի» վերաբերյալ:

ԶԱՆԳԱԿԸ...

   սիրելի գիրքդ հայերեն գտնելն է,

  հաճույքով գալն է աշխատանքի,

  սերն է, որն ամենուր է,

  առավոտյան սուրճի առաջին կումն է մոնիտորի առջև,

  ճանաչողական զրույցներն են ամեն օր,

   մեկը մեկից սիրուն գրքերն են,

   առողջ մթնոլորտն է,

   խնդիրներին միասին լուծում գտնելն է,

   Գոհարի ու Գրիշայի բանավեճերն են,

  ցանկացած պատահական բառով երգեր գտնելն ու երգելն է... անվերջ... անդադար,

   համբերատար աշխատակիցներն են․․․

Նելլին գրել է թերևս ամենը, ինչ հնարավոր է պատմել մեր աշխատակազմի և ԶԱՆԳԱԿԻ աշխատանքային ու ընկերական մթնոլորտի մասին: Եթե ցանկանում եք միանալ մեր ստեղծագործ թիմին, թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բաժանորդագրվիր մեր նորություններին