Թողարկում ենք մեր նոր՝ zangak.am վերբկայքը:
Հայաստանի ազգային գրադարանը ճանաչում է Զանգակին նախորդ տարվա ամենապահանջված գրքերի հրատարակիչ:
Զանգակ գրատների ցանցը թողարկում է իր նոր zangakbookstore.am վեբկայքը:
Ստեղծվում է «Արկածներ որոնողները» մանկապատանեկան արկածային շարքը` հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանի խմբագրությամբ:
«Զանգակ» գրատունն առանձնանում է հրատարակչությունից և կարճ ժամանակում դառնում սիրված ու հայտնի գրատնային ցանց:
Ստեղծվում է «Ոչ մի շաբաթ առանց...» ընտրանի շարքը գրականագետ Հայկ Համբարձումյանի հեղինակությամբ եւ խմբագրմամբ:
«Լիր արքա» երկի հրատարակությամբ մեկնարկում է Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի շեքսպիրյան և անտիկ աշխարհի հեղինակների բացառիկ թարգմանությունները:
Հրատարակչությունը նոր ճանապարհ է բացում մանուկ ընթերցողի համար՝ հիմնելով «Ամառային ընթերցանություն» ամենամյա մանկապատանեկան ծրագիրը:
Զանգակը ձեռք է բերում Ջ.Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթեր» վիպաշարի թարգմանության և հրատարակման հեղինակային իրավունքը Հայաստանում:
Ընթերցանության մասշտաբային խթանման նպատակով, գիրք նվիրելու օրվա առթիվ հրատարակչությունը սոցիալական ցանցերում խաղարկում և ընթերցողներին է նվիրում ավելի քան մի քանի հազար գիրք:
Հիմնադրվում է «Զանգակ» գրատների ցանցը. առաջին գրատունը բացվում է Կոմիտասի 49/2 հասցեում:
Ղրղզական Հանրապետության տարրական դասարաններում սկսում են դաավանդել «Զանգակ» հրատարակչության մաթեմատիկայի դասագրքով: Նույն շրջանում «Զանգակի» հեղինակների հետ ստեղծվում են Ղրղզստանի տարրական դպրոցի երաժշտության և կերպարվեստի դասագրքերը:
Ստեղծվում է «Աշխարհը հայերենով» շարքը՝ ներկայացնելով համաշխարհային գրականության լավագույն թարգմանական նմուշները:
Ստեղծվում են «Դպրոցական մատենաշարի» թողարկումները՝ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» շարքերով:
Թողարկվում է zangak.am վեբկայքը:
Հրատարակչության գործունեությունը դուրս է գալիս միջազգային ասպարեզ. 2002-ից ի վեր Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում «Զանգակը» մասնակցում է Գրքի ամենամյա միջազգային փառատոնին:
«Զանգակ» հրատարակչության տպարանը եւ աշխատակազմը հաստատվում են Կոմիտասի 49/2 հասցեում:
Ստեղծվում է «Տաթև գիտակրթական համալիրը»՝ նպատակ ունենալով աջակցելու մասնագիտական կրթական ոլորտի կայացմանը Հայաստանում:
Իր դռներն է բացում «Զանգակ» գրախանութը Խանջյան փողոցում: Այն առաջին մասնագիտացված գրախանութներից էր անկախ Հայաստանում: Գրախանութում ցուցադրվում եւ վաճառվում էին միայն «Զանգակ» հրատարակչության գրքերը:
Քրիստինե Մկրտչյանի խմբագրությամբ Զանգակում սկսում է հրատարակվել «Ուղեկիցը»՝ անկախությունից ի վեր առաջին երիտասարդական-մշակութային ամսագրերից մեկը Հայաստանում:
Տպագրվում է հրատարակչության առաջին գիրքը՝ Հայկ Խաչատրյանի «Վաչագան» պատմավեպը՝ նվիրված Վաչագան Գ Բարեպաշտ թագավորին:
Զանգակ-97 ՍՊԸ-ի եւ համանուն հրատարակչության հիմնադրումը: